Ամերիկացին պատվաստվել է և դարձել միլիոնատեր

Ամերիկացին պատվաստվել է և դարձել միլիոնատեր

Տեխասի բնակիչը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո ստացել է անվճար վիճակախաղի տոմս և ջեքփոթ շահել, գրում է UPI լրատվական գործակալությունը:

Հուլիսի 16-ին Հարրի Սմիթը այցելել է Արքանզասում ապրող իր ընտանիքի անդամներին և պատվաստման երկրորդ դեղաչափը ստացել: Նրան ասել են, որ կարող են վիճակախաղի տոմս նվիրել 20 դոլարով կամ ձկնորսության անվճար թույլտվություն՝ որպես պատվաստումները խթանող միջոցառում: Սմիթն ընտրել է տոմսը և շահել 1 մլն դոլար:

Սմիթը մտադիր է իր պարտքերը մարել դրանով, ամուսնանալ ու մեղրամիս անցկացնել:

Այդպիսի վիճակախաղեր անցկացվում են այլ նահանգներում ևս: Օրինակ՝ Կալիֆոռնիայում շահել են 1.5 մլն դոլար: 1in.am