Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել

Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակը Մահարաշտրայի վարչական կենտրոնում՝ Մումբայում հորդառատ անձրևների հետ կապված հայտարարել է տագնապի կարմիր աստիճան: Բնակիչները խնդիրներ ունեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հետ կապված: 1in.am