Չինաստանի Հենան նահանգում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի

Չինաստանի Հենան նահանգում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի։ 400 հազար մարդ տարհանվել է անվտանգ շրջաններ: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Henan Daily թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Հուլիսի 23-ի կեսօրվա դրությամբ ջրի հոսքերը քայքայել են 44 000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան ​​(10,12 միլիարդ դոլար):

Հենան նահանգում հուլիսի 16-ին սկսվել են հորդառատ անձրևներ՝ հեղեղումների պատճառ դառնալով:

Երեկ հայտնել ենք, որ Չինաստանի Հենան նահանգում առնվազն 33 մարդ է զոհվել, ևս ութն անհետ կորած են համարվում հեղեղումների պատճառով: 1in.am