Պատվաստում արագ տեմպերով. Վրաստանում լրացուցիչ բժշկական թիմեր են մոբիլիզացվում

Պատվաստում արագ տեմպերով. Վրաստանում լրացուցիչ բժշկական թիմեր են մոբիլիզացվում

Վրաստանի վարչապետը անհրաժեշտ է համարում լրացուցիչ տեղամասերի և բժշկական թիմերի մոբիլիզացումը՝ պատվաստման գործընթացն ավելի արագ տեմպերով իրականացնելու համար, ասել է Իրակլի Ղարիբաշվիլին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Վարչապետի խոսքով ՝ կլինիկաների աջակցությունը կարևոր դեր է խաղում պատվաստման գործընթացի արագացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկման թեմաներից էր կլինիկաներում առկա ռեսուրսները լրացուցիչ մահճակալների հատկացման համար:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ պետության և առողջապահության ոլորտի սերտ համակարգումը կարևոր է համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար, և կառավարությունը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել կլինիկաներին` համաճարակաբանական իրավիճակի հետագա արդյունավետ կառավարման համար:

Հուլիսի սկզբին համաճարակաբանները սկսեցին խոսել երկրում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 413 հազար մարդը: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 2796 նոր դեպք:

Վրաստանում բնակչության զանգվածային պատվաստումները սկսվել են հուլիսի 5-ին: Երկիրն ունի մի քանի պատվաստանյութերի համարժեք պաշար: Այս պահի դրությամբ, 432,795 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, որից 144,222 քաղաքացին ստացել է երկու ամբողջական դոզա:

Բժիշկներն ու քաղաքական գործիչները միաձայն կոչ են անում բնակչությանը պատվաստվել և պահպանել գործող կանոնակարգերը: