Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ կորոնավիրուսի «ՊՇՌ» և հակագենի արագ թեստերը կարող են այլևս անվճար չլինել:
«Ուզում եմ ընդգծել, այս 24-ժամյա և 72-ժամյա թեստերն այլևս չեն արվի պետության հաշվին: Պետությունը թույլ է տալիս բնակչությանը անվճար պատվաստվել, բայց եթե մենք չենք պատվաստվել և ցանկանում ենք գնալ ռեստորան, ցանկանում ենք այցելել այս հաստատություններ, ապա բարի եղեք և վճարեք թեստավորման համար ձեր հաշվին կամ ձեր գործատուի հաշվին»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Հարկ է նշել, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, համակարգող խորհրդի նախաձեռնությամբ թույլ կտա որոշակի հաստատություններ մուտք գործել պատվաստման կամ թեստի բացասական արդյունքի դեպքում: