Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնի աշխատակիցները հետաքննության արդյունքում մեկուսացման և կարանտինի կանոնները երկրորդ անգամ խախտելու պատճառով փակել են Ախալքալաքի ծիսական սրահը: Տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ օբյեկտը տուգանվել է մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար:
«Չնայած վարչական տույժի նշանակմանը, ծիսական սրահի վարչակազմը շարունակեց Վրաստանի կառավարության որոշմամբ արգելված տնտեսական գործունեությունը, որի պատճառով հետաքննություն սկսվեց Վրաստանի Քրեական օրենսգրքի 248 պրիմ հոդվածով և օբյեկտը փակվեց:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն, մեկուսացման և (կամ) կարանտինի կանոնների խախտման համար վարչական իրավախախտի կողմից նույն գործողությունը կրկնելու դեպքը հանգեցնում է քրեական պատասխանատվության, մասնավորապես՝ իրավաբանական անձի տուգանքի, օբյեկտի շահագործումից զրկելուն», – ասվում է հայտարարության մեջ: 1tv.ge