Վրաստանի ազգային համալսարանի տարածքում (հասցե՝ Ծինանդալի 9) օգոստոսի 18-ից կբացվի զանգվածային պատվաստումների կենտրոն, – հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նրանց խոսքով, պատվաստումը հնարավոր կլինի իրականացնել «Պֆայզեր», «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերով:
«Պատվաստման համար նախնական գրանցում չի պահանջվում: Պատվաստման կենտրոնը բաց կլինի ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը) 10:00-18:00: COVID-19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է»,- ասացին նախարարությունից:
Բացի այդ, տեխնիկական համալսարանի վեցերորդ մասնաշենքում և Մցխեթայի մարզաառողջարանային համալիրում արդեն գործում են զանգվածային պատվաստումների կենտրոններ:1tv.ge