Վրաստանի 16 քաղաքացիներ, ովքեր գտնվում էին Աֆղանստանում, վերադառնում են հայրենիք, – այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի քաղաքացիներն ապահով են եւ արդեն օդանավում են:
«Վրաստանի 16 քաղաքացիներ, ովքեր գտնվում էին Աֆղանստանում, վերադառնում են հայրենիք: Մեր քաղաքացիներն ապահով են, նրանք արդեն օդանավում են և շուտով կլինեն Վրաստանում», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: 1tv.ge