Բաթումի-Ախալցխա ճանապարհահատվածում երթեւեկությունը կսահմանափակվի

Բաթումի-Ախալցխա ճանապարհահատվածում երթեւեկությունը  կսահմանափակվի

Վրաստանի ավտոճանապարհային վարչության տվյալներով, այսօր Բաթումի-Ախալցխա ճանապարհահատվածում երթեւեկությունը մեկ ժամով կսահմանափակվի:

Վրաստանի Ավտոճանապարհային վարչության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Զիմո-7» ՍՊԸ-ն նախատեսում է մաքրել ներքին պետական նշանակության Բաթումի-Ախալցխա մայրուղու կմ 57-կմ 68 հատվածի ժայռի լանջը (պայթյունի փոքր լիցքերով),- այս մասին նշված է Ավտոճանապարհային վարչության տեղեկության մեջ:

Նրանց խոսքով, աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 16:00-ից 17:00-ն կսահմանափակվի երթեւեկությունը:

Անհրաժեշտության դեպքում, աշխատանքների իրականացման և փակման վայրերում կլինի անհրաժեշտ քանակությամբ հատուկ համազգեստով և պատշաճ կերպով հագեցած անձնակազմ, որը կապահովի ճանապարհային տրանսպորտի հոսքի կարգավորումը», – հայտարարում են գերատեսչությունում:

Ըստ ավտոճանապարհային վարչության, երթևեկությունն իրականացվելու է ՆԳՆ համապատասխան մարզային ստորաբաժանման անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:1tv.ge