Երեխաները տան պատուհանի մոտ օձ են գտել

Երեխաները տան պատուհանի մոտ օձ են գտել

Ախալցիխեում, Տաբիձե փողոցում բնակվող երեխաները տան հարակից տարածքում օձ են գտել: Սողունը նկատել են տներից մեկի պատի տակ: Բնակիչներին հաջողվել է շուտ սպանել մոտ մեկ մետր երկարությամբ սողունին:

«Ճիշտ է, ապրում ենք գետի մոտ, բայց միևնույն է, վտանգավոր է, մեկ փողոցում են տեսնում, մեկ բակերում: Վախենում ենք, անհանգստանում երեխաների անվտանգության համար: Հնարավոր է, որ այս օձը թունավոր չէր, բայց մենք հստակ չգիտենք»,- ասում են տեղացիները:

Տաբիձե փողոցի բնակիչները հաճախ են նկատում սողուններ: Ըստ նրանց, այս հաճախականությունը կապված է ապրելավայրի հետ, քանի որ նրանց տներն ընկած են հոսող գետի ձախ մասում:tv9news.ge