Ռուանդայում տանձաձև գլխով երեխա է ծնվել

Ռուանդայում տանձաձև գլխով երեխա է ծնվել

Ռուանդայի բնակչուհի Բաջենեզե Լիբերատեն լույս աշխարհ է բերել դեֆորմացված գանգով երեխա։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Տանձաձև գլխով երեխայի ծննդից հետո ամուսինը լքել է կնոջը։ Հարազատները հորդորել են ազատվել երեխայից։ Բազմազավակ կինը կորցրել է նաև աշխատանքը։

Որդուն պաշտպանելու համար կինը ստիպված է եղել տեղափոխվել գյուղ՝ քաղաքում թողնելով մյուս երեխաներին։ Սակայն բնակության նոր վայրում էլ երեխային հրեշ են անվանում։

Լիբերատեի պատմությունն իմանալով՝ ակտիվիստները սկսել են գումար հավաքել՝ հետազոտությունների համար երեխային արտերկիր ուղարկելու նպատակով։