Նինոծմինդայի Լերմոնտով փողոցի բնակիչները դժգոհում են, որ իրենց տներում արդեն երկու օր է խմելու ջուր չկա:
Բնակիչներն առաջարկում են Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերությանը ժամանակացույց կազմել: Խմելու ջրի պակասը հանգեցնում է կենցաղային տարբեր խնդիրների:
Գարնանը որոշ բնակիչներ ջրում են իրենց այգիները, իսկ ոմանք ընդհանրապես ջուր չունեն: Ինչպես ասում են բնակիչները, թող կարգավորեն ջրամատակարարումը և օրական առնվազն երկու ժամ տրամադրեն, որպեսզի կարողանանք ջուր քաշել:
Ջուր չունեցող բնակիչները անցնում են մի քանի փողոց ջուր բերելու համար, կամ գյուղերից են բերում: Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցի բնակիչ Անահիտ Իսոյանը, որն արդեն երկրորդ օրն է ջուր չունի, գնում է քաղաքի կենտրոն `որպեսզի ջուր բերի:
«Ես 72 տարեկան եմ, ամեն օր պետք է տարրաներով ջուր տանեմ, : Մենք ապրում ենք 21 -րդ դարում, կարծես թե առաջընթաց ունենք, բայց ջուր չկա: Մինչ այդ, մինչեւ ժամը 3 -ը ջուր կար, բայց երկրորդ օրն է արդեն ոչ մի կաթիլ չի եկել: Բացի այդ, բնակիչները բողոքում են, որ ամենուր ավտոլվացման կետեր են բացվել, և ամբողջ ջուրն օգտագործվում է այնտեղ, մենք նույնպես վճարում ենք ջրի համար»:
Պարզելու համար, թե ինչպես պետք է լուծվի ջրի խնդիրը, մենք փորձեցինք կապվել Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի պետ Արզուն Գորոյանի հետ, սակայն չհաջողվեց:
Մանրամասն ՝ Նինոծմինդա քաղաքի բնակիչ Անահիտ Իսոյանի հարցազրույցում: