Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղը հայտնի է իր ըմբիշներով, ովքեր ոչ միայն Վրաստանում այլեւ աշխարհի տարբեր երկրներում բարձր են պահել Ջավախքի պատիվը:
Գանձայում ավարտվել են սպորտդահլիճի նորոգման աշխատանքները, որոնք նախատեսված էր ավարտել 2021 թվականին:
Նինոծմինդայի շրջանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Ռուբեն Պողոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր ըմբիշները (չնայած սպորտդահլիճի շինարարական աշխատանքներին) մարզումները շարունակել են ու հիմա էլ արդեն ունենք նոր մարզադահլիճ եւ լավ պայմաններ, որտեղ շարունակում ենք զբաղվել՝ պաշտպանելով համավարակի բոլոր կանոնները: Դահլիճում կան դեռեւս կիսատ մնացած աշխատանքներ հանդերձարանի հետ կապված, ինչպես նաեւ դրսից պետք է սվաղապատվի, դահլիճում չկա նաեւ ջեռուցում: Ինչ վերաբերում է մարզագույքին հիմնականում գորգին, ծանոթների միջոցով մեզ ժամանակավոր հատկացրել են այն, մինչեւ գումար հատկացնեն եւ կարողանանք ձեռք բերել նոր գորգ: Մեր դահլիճում պահանջը կա քանի որ օրեկան մարզվում է թվով 50 – 60 երեխա»:
Պողոսյանի խոսքով՝ եթե համավարակը չխանգարի հույս կա, որ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին կկարողանանք մասնակցել Չինաստանում պատանիների աշխարհի խաղերին:
Հիշեցնենք, որ Գանձայի սպորտդահլիճի շինարարական աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 150.000 լարի: 127, 226 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր «Ինտեր» ՍՊԸ -ն:
Մանրամասները՝ աուդիոնյութում.