Կանաչած կարտոֆիլը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, եւ դուք հավանաբար մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին: Ոմանց կարող է թվալ, որ բանջարեղենի կանաչ մասը կտրելը բավական է կարտոֆիլն անվտանգ դաձնելու համար, սակայն փորձագետները դրա հետ համաձայն չեն:
Կանաչ կարտոֆիլը արտադրում է սոլանին, պոտենցիալ վտանգավոր միացություն, որը թույլ է տալիս կարտոֆիլին պաշտպանել իրեն կենդանիների, միջատների, բակտերիաների եւ սնկերի հասցրած վնասներից: Սոլանինի ամենաբարձր մակարդակը պարունակվում է կարտոֆիլի կեղեւում, ուստի դրա հեռացումը մասամբ է լուծում խնդիրը:
Հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ կարտոֆիլը մաքրելը ընդամենը 30%-ով է նվազեցնում թունավոր բուսական միացությունների քանակը, իսկ մնացած 70%-ը կարող է լինել հենց կարտոֆիլի մեջ:
Գիտնականները չեն կարող անվանել մարդկանց համար մահացու սոլանինի ճշգրիտ կոնցենտրացիան, քանի որ նման հետազոտություններ անցկացնելն էթիկայից դուրս կլինի: Բայց մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարմնի քաշի մեկ կիլոգրամին ընդամենը 1,2 միլիգրամ սոլանինը բավական է թունավորման ախտանիշներ առաջացնելու համար: