Բաթումի 49-ամյա բնակիչը բերման է ենթարկվել անչափահասին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Այսօր կնոջ դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մեղադրյալն ընկերների և հարազատների ներկայությամբ համակարգված ծաղրել է անչափահասին: Ենթադրվում է, որ նա սպառնացել է սպանել դեռահասին, խոստացել է ճնշել նրա ընտանիքի անդամներին և հրկիզել նրանց տունը:
Սեպտեմբերի 10 -ին երեխան ինքնասպանության փորձ է կատարել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվածը 9-ամյա աղջիկ է, սոցիալապես անապահով ընտանիքից: Ծնողների հետ միասին նա ապրում էր երկհարկանի շենքում, վարձով բնակարանում, որի մի մասը պատկանում է մեղադրյալին: Երեխայի հարազատները պնդում են, որ անչափահասի վրա ճնշում գործադրելով ՝ կինը ցանկացել է կենվորների վտարումը: Նրանք կնոջ վարքագիծը բացատրում են շենքի մեկ այլ սեփականատիրոջ հետ գույքային վեճով:
Բաթումիի ձերբակալված բնակչին մեղադրանք է առաջադրվել «անչափահասին ինքնասպանության հասցնելու» և «գիտակցաբար անչափահասի մահվան կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի» համար: Նրան սպառնում է երկուսից չորս տարվա ազատազրկում:
Դատախազությունն արդեն դիմել է Բաթումի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում կիրառելու միջնորդությամբ: