«Մթավարի Արխի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան ասել է, որ այսօր Լևան Աբլոտիաին՝ հեռուստաալիքի օպերատորին, գցել են Քարելիում գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակի երկրորդ հարկից (Շիդա Քարթլիի շրջան): Նրա խոսքով ՝ օպերատորը տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
Հեռուստաալիքի լրագրող Բեկա Ղորշիան, ով եղել է դեպքի վայրում, ասել է, որ ֆիզիկական բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողները եկել են «Վրացական երազանքի» գրասենյակ:
«Մենք գնացինք Քարելի` հանդիպելու Զազա Գուլիաշվիլիի [ Քարելի քաղաքապետի] հետ, և հենց սկզբից նրանք մեզ շատ ագրեսիվ էին վերաբերվում: Տեղի է ունեցել ֆիզիկական բախում:
Շենքի տակ կա կոմերցիոն տարածք, որտեղից աստիճաններով բարձրանում եք «Վրացական երազանքի» շտաբ, որտեղից էլ նրան ցած գցեցին: Չգիտեմ ինչ անվանել այս խելագարությունը », – ասել է Բեքա Ղորշիան «Մթավարի Արխի» – ի եթերում: