«TV Pirveli»-ի օպերատոր Լեքսո Լաշքարավան, ով տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, մահացել է:
Այս պահին անհայտ է մահվան պատճառը:
Լեքսո Լաշքարավան մի քանի օր կլինիկայում էր:
Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների նրան անկողնում մահացած է գտել մայրը։
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի ժամանակ, «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում, «TV Pirveli»-ի լրագրողին և օպերատոր Լեքսո Լաշքարավային, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հասցրել են ֆիզիկական և բանավոր բռնություն: