Մենք հաղթեցինք դատը. Նարինե Գինոսյան

Մենք հաղթեցինք դատը. Նարինե Գինոսյան

Նինոծմինդայի մանկապարտեզների ասոցիացիայի ժամանակավոր պաշտոնաթող եղած տնօրեն Նարինե Գինոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ շահել են դատը։

Գրառման մեջ ասված է.

«Մենք հաղթեցինք դատը։

Շատ շնորհակալություն դատավոր Մարիկա Չիտաշվիլիին նման որոշման համար:

Մենք հաղթեցինք չնայած իմ և Անժելա Փութուլյանի վրա բոլոր կառույցների հետապնդումներին՝ սկսած նախկին պատգամավոր Հենզել Մկոյանից, Սակրեբուլոյի նախագահից և նրա ներկայացուցիչներից, ավելի քան 3 տարի առաջ նրանց անհիմն մեղադրանքներից, այնուհետ ֆինանսական ոստիկանության հետապնդումներից և հարցաքննություններից, որոնք անիմաստ էին, ոչնչի չեն հանգեցրել, իսկ հետո դատավարություն, որը տևեց ավելի քան 2 տարի»:

Ավելի ուշ NOR ռադիոկայանը մանրամասները իմանալու համար հարցազրույց կունենա Նարինե Գինոսյանի հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 19 -ին Նինոծմինդայի մանկապարտեզների ասոցիացիայի տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը ֆինանսական ոստիկանության կողմից ենթարկվել էին քրեական պատասխանատվության՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով:

Այս թեմայով ընթերցեք՝