Խելվաչաուրիի մի քանի գյուղերում սողանքի հետեւանքով վնասվել է յոթ տուն:
Փերիա գյուղի մեկ տուն ամբողջովին ավերվել է, իսկ երեքը՝ բնակության համար պիտանի չեն: Աղետի հետեւանքով զոհեր չեն եղել: Միայն 33-ամյա կին է տուժել և տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է ոտքի վիրահատության:
«Ժամը 04:00-ին սողանք է տեղի ունեցել, տարել սենյակը, երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները տարհանվել են, հարսս տուժել է, նա ունի մեկ տարեկան երեխա, ծածկել է երեխային և պատի մասն ընկել է նրա ոտքերին», – ասել է Փերիայի բնակիչ Օմար Բոլքվաձեն:
Ըստ Խելվաչաուրիի քաղաքապետ Ջումբեր Վարդմանիձեի, տուժած ընտանիքները վարձով են տեղափոխվելու, իսկ երկրաբանների կողմից իրավիճակը ուսումնասիրելուց հետո կորոշվի, թե պետությունն ինչ տեսքով կօգնի նրանց:1tv.ge