Գուրիայում, Օզուրգեթիի եւ Լանչխութիի մունիցիպալիտետների գյուղերում, հորդառատ անձրեւների հետևանքով բակերն ու տները հեղեղվել են: Աղետը վնասել է նաև ներքին ճանապարհները:
Ըստ Գուրիայի պետական ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի, տուժածներին կտրամադրվի համապատասխան օգնություն:
«Սկսվել են լուծարման աշխատանքները, ստեղծվել է վնասների հաշվման համապատասխան հանձնաժողով, որը տեղում է եւ ուսումնասիրում է այնտեղ տիրող իրավիճակը: Տուժածներին կտրամադրվի համապատասխան օգնություն», – ասել է Գիորգի Ուրուշաձեն:
Բաթումիի քաղաքապետարանում հայտարարում են, որ Աջարիայում աղետից տուժած ոչ մի քաղաքացի չի մնա առանց ուշադրության: Նրանց խոսքով, աղետի լուծարման աշխատանքներն ավարտվել են 25 հասցեներում, իսկ 20 հասցեներում, որտեղ սողանքային գործընթացների հետեւանքով փլուզվել են լանջի ամրակայման ու հենապատերը, աշխատանքները դեռ շարունակվում են:
Գերատեսչության տվյալներով, լվացման միջոցառումներ են ընթանում այն հասցեներում, որտեղ արդեն ավարտվել են լուծարման աշխատանքները: Նրանց խոսքով, աղետի վերացման աշխատանքների համար հնարավորինս մոբիլիզացվում է համապատասխան տեխնիկա, ինչպես նաեւ օգտագործվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 20 միավոր սարքավորում:
Ինչպես հայտնում են Բաթումիի քաղաքապետարանից, հանձնաժողովը սկսել է աշխատանքը եւ առաջիկա օրերին որոշում կկայացնի տուժած ընտանիքներին նյութական օգնության վերաբերյալ:formulanews.ge