Սամեբայում արձանագրվեց երկրաշարժ

Սամեբայում արձանագրվեց երկրաշարժ

Այսօր, Թբիլիսիի ժամանակով 21: 04 -ին, վրաց- հայկական սահմանին, գրեթե Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում տեղի ունեցավ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Օջախի 10 կմ խորությամբ:

ՀՀ Բավրա գյուղից 9 կմ արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Նշենք, որ երկրաշարժերը Ջավախքի խզվածքային գոտում հաճախակիացել են, մասնագետները նշում են, որ տեղի է ունենում խզվածքային գոտու լիցքաթափում։