Հրդեհ Սաակաշվիլիի հարևանությամբ գտնվող բանտում

Հրդեհ Սաակաշվիլիի հարևանությամբ գտնվող բանտում

Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում, որի հարևանությամբ (թիվ 12 ՔՀ-ում) պահվում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով երկու դատապարտյալ է մահացել: Տեղեկատվությունը հաստատել է Արդարադատության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել դատապարտյալների հիմնարկի հիմնական մասնաշենքից քիչ հեռու գտնվող բանտի խոհանոցում՝ ժամը 14:20-ի սահմաններում։ Տեղում աշխատել է 11 հրշեջ մեքենա: aliq.ge