Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը։
Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:
«Կարևոր է նաև հետևողականորեն իրականացնել խաղաղ զարգացման դարաշրջան մտնելու օրակարգը։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլ ողջ տարածաշրջանին։ Մենք կարծում ենք, որ դա միակ ճանապարհն է հաղթահարելու թշնամական մթնոլորտը հարավկովկասյան տարածաշրջանում։ Դրանով մենք կկարողանանք վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ և լուծել այն։ Հենց դա էլ կտա տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հնարավորությունը։ Դա կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ներքին ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, ստեղծել հավասար պայմաններ Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են տնտեսական գործունեություն», – ասել է Փաշինյանը։