Տուգանք շինարարական ընկերությանը՝ շահագործման հանձնելու ժամկետը խախտելու համար

Տուգանք շինարարական ընկերությանը՝  շահագործման հանձնելու ժամկետը խախտելու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի վեց գյուղերի ջրագծերի վերանորոգման համար։

Մրցույթը շահել է Բաթումիից LELO ( შპს ლელო) շինարարական ընկերությունը, սակայն մինչ օրս աշխատանքները չեն ավարտվել։

Նախագծով նախատեսվում էր աշխատանքներ իրականացնել Գորելովկա, Հեշտիա, Ղուլալիս, Փոկա, Մ.Արագյալ, Ուչմանա գյուղերում։ Այդ աշխատանքների համար տրամադրվել է 78.300 լարի։ Մրցույթը կայացել է հունիսի 21-ին, ավարտման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն էր։ Վեց աշխատանքներից միայն երկուսն են ավարտվել Հեշտիյա և Ղուլալիս գյուղերում։ Սակայն աշխատանքն արվել է թերի։

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, LELO-ն (შპს ლელო) տուգանվել է 3066 լարիով՝ ժամկետի ուշացման պատճառով։ Քաղաքապետարանից էլ նշել են, որ պատրաստվում են խզել պայմանագիրը այս ընկերության հետ։