Վրաստանում վառելիքի գինը շարունակում է սրընթաց վերելքը: Ինչպես ցույց է տալիս ընթացիկ և նախորդ ամիսների տենդենցը, վերջին երկու շաբաթվա ընթացքում, երկրում բոլոր տեսակի վառելիքների գինն աճել է:
Վառելիքի հատուկ տեսակների աճի տեմպը հետևյալն է.
Regular 92 – 2,94՝ այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ այն արժեր 2,82 լարի:
Super-ի միջին գինը կազմում է 3,17 լարի, իսկ երկու շաբաթ առաջ՝ 3,10 լարի էր:
Կրկին թանկացել է նաև Premium-ի արժեքը, դառնալով 3,25 լարի: 14 օր առաջ, մեկ լիտրն արժեր 3,17 լարի:
Դիզելի գինն հոկտեմբերին 2,89 լարի էր, իսկ նոյեմբերին արդեն դարձել է՝ 2,97:
Համեմատության համար հիշեցնենք, որ նախորդ տարի` փետրվարից սկսած՝ Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինն իջել էր 25-30 թեթրիով՝ 1 լիտրի համար` պայմանավորված համաշխարհային շուկաներում նավթի ու նավթամթերքի էժանացմամբ:tv9news.ge