Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբը ներկայումս չի նախատեսում փակել Ռուսաստանի սահմանները այլ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Վիրուսի տարածումը հիմնականում երկրի ներսում է։ Սրանք ներմուծված դեպքեր չեն»,- ընդգծել է նա։ Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Ռուսաստան ժամանողների շրջանում դրական PCR թեստերի համամասնությունը մեկ տոկոսից ոչ ավելի է։
Ավելի վաղ Պոպովան հայտարարել էր, որ Ռուսաստանի բոլոր շրջաններում ներդրվել է բնակչության մի մասի COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում։ Նրա խոսքով՝ COVID-19-ով հիվանդացության առավելագույն աճը նկատվում է ավելի մեծ տարիքային խմբի մարդկանց մոտ։