Գլազգոյում տեղի ունեցած կլիմայական համաժողովում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին սխալմամբ դիմել են երկրի վարչապետի ազգանունով՝ Փաշինյան։
Համաշխարհային առաջնորդների ելույթները հեռարձակվել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ նստաշրջանի (COP26) ինտերնետային էջից։
Համաժողովի ներկայացուցիչը ասել է, որ ուրախ է ողջունել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Փաշինյանին։ Արմեն Սարգսյանն էլ գալով ամբիոնի մոտ ասել է.
«Շնորհակալ եմ պարոն նախագահ, իմ ազգանունը Սարգսյան է»,- ասել է ամբիոնի մոտ եկած հայ առաջնորդն ու շարունակել ելույթը։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ներքևում տեղադրված հղման վրա։