Աշնանը շատ առողջարար սեզոնային մթերքներ կան, որոնցից շատերը խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում։ Ըստ էնդոկրինոլոգ, սննդաբան Ուլյանա Ռումյանցեւայի՝ բանջարեղենից առաջին հերթին պետք է առանձնացնել ճակնդեղը, կարտոֆիլը, գազարը, շաղգամը, բողկը եւ այլն։
Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, բանջարեղենը պարունակում է բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ միկրոտարրերր։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ աշնանը սննդակարգում ավելացնել սունկ ու արեւածաղկի սերմեր, քանի որ դրանք դժվար է պահել եւ պետք է ուտել թարմ վիճակում։
Սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նաեւ այնպիսի մրգեր եւ հատապտուղներ, ինչպիսիք են՝ խնձոր, տանձ, սալոր, նեկտարին, մանդարին, ֆեյխոա, բռնչի, լոռամիրգ, չիչխան, խուրմա, նուռ եւ խաղող։ Պետք է ներառել նաեւ ընկույզ, եգիպտացորեն, լոլիկ, վարունգ, ցուկինի, պատիսոնի, կաղամբ, բրոկոլի, բուլղարական պղպեղ եւ դդում։ news.am