Նոյեմբերի 1 -ին՝ մոտավորապես ժամը 20:00 -ի սահմաններում, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի, երկու գայլ հարձակվել են բնակիչ՝ Եղիշ Առաքելյանին պատկանող կովի վրա:
Գայլերի հարձակումից կովը ընկել է գյուղի մոտ գտնվող առվակը: Գյուղի երիտասարդները նկատելով այդ դեպքը, փորձել են օգնել եւ կովին դուրս են բերել առվակից:
Եղիշ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կովին մորթել ենք սակայն միսը վնասակար էր օգտագործման համար: 2000 լարի արժողությամբ կովը դարձավ շների բաժին: Այդպիսի դեպքեր վերջերս հաճախ է պատահում, մի ժամանակ առաջ էլ հարձակվել էին ոչխարի հոտի վրա»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.