Ղարիբաշվիլին կմասնակցի ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված վիրտուալ գագաթնաժողովին

Ղարիբաշվիլին կմասնակցի ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված վիրտուալ գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրվել է դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կայանալիք ժողովրդավարության գագաթնաժողովին։ Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կառավարության վարչակազմում։

Նրանց խոսքով, կառավարության ղեկավարը կմասնակցի ԱՄՆ նախագահի կազմակերպած գագաթնաժողովին, որը կանցկացվի վիրտուալ ռեժիմով։

Գագաթնաժողովին կմասնակցեն հրավիրված կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի օրակարգում կլինեն աշխարհում ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները։ 1tv.ge