Վրացական գինու արտահանման ծավալն աճել է

Վրացական գինու արտահանման ծավալն աճել է

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 60 երկիր է արտահանվել 83,8 մլն շիշ գինի։ Տեղեկությունը տարածում է գինու ազգային գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ արտահանված գինուց ստացված եկամուտը կազմել է 194 մլն դոլար, ինչը 9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշվում է նաև, որ արտահանման ծավալն աճել է 11%-ով։

Գինու ազգային գործակալության տվյալներով, վրացական գինու արտահանման ծավալի աճը պահպանվում է հետևյալ երկրներում՝ Լեհաստան, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և այլն։

Վրացական գինու գլխավոր շուկան մնում է Ռուսաստանը, որին հաջորդում են Ուկրաինան, Լեհաստանը, Չինաստանը և Բելառուսը։aliq.ge