Պատվաստումից որքա՞ն ժամանակ հետո թոշակառուները կստանան 200 լարի միանվագ օգնությունը

Պատվաստումից  որքա՞ն ժամանակ հետո թոշակառուները կստանան 200 լարի միանվագ օգնությունը

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է, թե ինչ պայմաններով են պատվաստված 60 և բարձր տարիքի անձինք 200 լարիի միանվագ հավելավճար ստանալու համար։

Գործակալությունից պարզաբանում են, որ դրամական հավելումը կտրվի այն թոշակառուներին, ովքեր կպատվաստվեն մինչև դեկտեմբերի 31-ը և կտրվի առաջին պատվաստումից հետո։

Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը Սոցիալական ծառայությունների գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ՝ առաջին և 15-րդ օրը։

Գործակալությունը պատվաստված անձին գումարի փոխանցումը կապահովի տեղեկությունն ստանալուց հետո առաջիկա 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Այն շահառուները, ովքեր չեն կարողանա օգնություն ստանալ մինչև 2021 թվականը, գումարը կստանան հաջորդ տարվա սկզբին։

Որոշումը, համաձայն որի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը պատվաստվող յուրաքանչյուր թոշակառու կստանա 200 լարի միանվագ կենսաթոշակային հավելավճար, ընդունվել է Համակարգող խորհրդի կողմից նոյեմբերի 8-ին։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5254 մարդ։ Հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվել է 2 010 783 պատվաստում։

Վրաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 761067 դեպք։ Նրանցից 696 921 առողջացած, 10 584 հիվանդ մահացել է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային պանդեմիա։ Ավելի վաղ՝ հունվարի 30-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսը համաշխարհային սպառնալիք էր հայտարարել։ Չինաստանում թոքաբորբի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Այն առաջանում է կորոնավիրուսի նախկինում անհայտ շտամով։

«Astrazenecat»-ի պատվաստումը Վրաստանում սկսվել է 2021 թվականի մարտի 15-ին, իսկ «Pfizer»-ով՝ մարտի 30-ից։ Ապրիլի 3-ին երկիրը ստացել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ։ Այս պատվաստանյութի կիրառումը սկսվել է մայիսի 4-ից, իսկ «Սինովակ»-ով պատվաստումը սկսվել է մայիսի 24-ից։