Երեք ամսում Վրաստանը պնդուկի արտահանումից ստացել է ավելի քան 56 մլն դոլլար

Երեք ամսում Վրաստանը պնդուկի արտահանումից ստացել է ավելի քան 56 մլն դոլլար

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2021 թվականի օգոստոսի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 12,4 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 56,4 մլն դոլլար։

Նախարարության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված պնդուկի ծավալն աճել է 3,5 հազար տոննայով կամ 39 տոկոսով, իսկ արժեքը՝ 7,0 մլն դոլլարով կամ 14 տոկոսով։

«Վրացական պնդուկը հիմնականում արտահանվում է ԵՄ շուկաներ, մասնավորապես՝ Իտալիա (5504 տոննա), Գերմանիա (2090 տոննա), Իսպանիա (402 տոննա), Չեխիա (401 տոննա), Լեհաստան (311 տոննա), Լիտվա (218 տոննա), Ֆրանսիա (148 տոննա), Բուլղարիա (110 տոննա), Լատվիա (70 տոննա), Հունաստան (49 տոննա), Բելգիա (41 տոննա), Էստոնիա (38 տոննա), Հունգարիա (22 տոննա), Խորվաթիա (20 տոննա):

Վրացական պնդուկն արտահանվում է նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստան (719 տոննա), Չինաստան (578 տոննա), Ուկրաինա (236 տոննա), Ռուսաստան (211 տոննա), Բելառուս (164 տոննա), Իրաք (144 տոննա), Սաուդյան Արաբիա (133 տոննա), Մեքսիկա (120 տոննա), Ալժիր (104 տոննա), Շվեյցարիա (85 տոննա), Ադրբեջան (82 տոննա), Կանադա (75 տոննա), Արգենտինա (64 տոննա), Արաբական Միացյալ Էմիրություններ (59 տոննա), Ղազախստան (45 տոննա), Միացյալ Թագավորություն (22 տոննա), Թուրքիա (22 տոննա), Ուզբեկստան (22 տոննա), Ղրղզստան (22 տոննա), Մոնտենեգրո (22 տոննա), Թունիս (15 տոննա), Հորդանան (14 տոննա) և այլ երկրներ ( 2 տոննա)»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։ 1tv.ge