Պալմա կղզում (Կանարյան կղզիների Ինքնավար համայնք) ժայթքվող հրաբխի նոր լավային հոսքը հասել է օվկիանոս: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսպանիայի տրանսպորտի, շարժունակության և քաղաքային օրակարգի նախարարությունը։
«Լավան կրկին Ատլանտյան օվկիանոս է հասել տեղական ժամանակով ժամը 01:45-ին Լոս Նիրես լողափի շրջանում»,- ասված է հրապարակման մեջ:
Աղի ջրի հետ շիկացած հրաբխային զանգվածի շփումը կարող է վնասակար գազերի արտանետման պատճառ դառնալ։
Սեպտեմբերի 19-ին կղզում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում հրաբխի ժայթքումը։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։ Լավայի հոսքերը ավերել են ավելի քան 2,5 հազար շենք։ Սեպտեմբերի վերջին հրաբխային զանգվածն արդեն հասել է օվկիանոս։ Ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզում արդեն տարհանվել է շուրջ 7 հազար մարդ, տուժածներ չկան:
Վերջին ժամանակներս Պալմայում կրկին ուժեղացել է սեյսմոլոգիական ակտիվությունը։ Մասնավորապես, գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր, սակայն դրանց մագնիտուդը չի գերազանցել 5.0-ը։ shantnews.am