Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա այսօր առավոտյան 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:23-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։
Վերջերս Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին գտնվող Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Ասնտեղ գրեթե ամեն օր ցնցումներ են տեղի ունենում։
Վերջին ամիսներին Սամեբի մոտ տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը գրանցվել է օգոստոսի 16-ին։ Նրա ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։
Սեյսմոլոգները նշում են, որ ողջ ամառվա ընթացքում այս տարածաշրջանում բավականին ակտիվ երկրաշարժեր են եղել, հիմնականում՝ մինչև 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ, որոնք արձանագրում են միայն սարքը, և մարդիկ դա գործնականում չեն զգում։
Ջավախքի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի, և դրա տակ տեղի ունեցող տեկտոնական պրոցեսները առաջացնում են ընդերքի դեֆորմացիա, ինչը ենթադրում է էներգիայի արտազատում փոքր մասերում: