2022 թվականի մարտի 28-ից կարգելվի մոպեդների և թեթև կվադրոցիկլերի առանց վարորդական իրավունքի վարելը։
Մոպեդները և կվադրոցիկլերը սահմանվում են որպես մեխանիկական տրանսպորտային միջոցներ և ենթակա են նույն կանոնակարգերի, ինչ մյուս մեքենաները:
Փոփոխությունը կատարվել է «Երթևեկության մասին» օրենքում, որը երրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի կողմից։
Փոփոխության համաձայն՝ 2022 թվականի մարտի 28-ից մոպեդների և թեթև կվադրոցիկլերի գրանցումը կդառնա պարտադիր։ Բացի այդ, այս տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդական իրավունքի վկայական ստանալը պարտադիր կլինի։1tv.ge