Փորձել են դիմակների անվան տակ հագուստ և կոշիկ տեղափոխել Վրաստանի տարածքով Հայաստան

Փորձել են դիմակների անվան տակ հագուստ և կոշիկ  տեղափոխել Վրաստանի տարածքով Հայաստան

Հայաստանի մաքսավորները Սադախլո-Բագրատաշեն անցակետում բժշկական դիմակների անվան տակ հագուստի և կոշիկի մաքսանենգության փորձ են բացահայտել, հայտնում է Sputnik Արմենիան։

Հաղորդվում է, որ խարդախները փորձել են գումար խնայել տուրքերի վճարման վրա։ Նրանք ապրանքներ են տեղափոխել Ղրղզստանում գրանցված բեռնատարով։ Նախատեսվում էր բեռը Վրաստանի տարածքով առաքել անհատ ձեռներեցից Հայաստանի երկու ընկերությունների համար։

Ստուգման ժամանակ հայ մաքսավորների մոտ կասկածներ են առաջացել. Նրանք զննել են բեռնատարը և պարզել, որ ապրանքը չի համապատասխանում հայտարարագրին։ Փաստաթղթերում, մասնավորապես, նշված է եղել 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ։ Իսկ մեքենայում եղել է 10 տոննա նոր հագուստ, 600 կգ կոշիկ, 18 կգ ռետինե ձեռնոցներ և 2 տոննա բժշկական դիմակ։

Դրանից հետո մանրակրկիտ ստուգվել է նաև մեկ այլ ավտոմեքենա, որը Ղրղզստանից ժամանել էր նույն հասցեատիրոջ ապրանքներով։ Իսկ այս դեպքում 12-ից ընդամենը 3,5 տոննան դիմակ է եղել։ Բացի այդ, եղել է 7 տոննա հագուստ և 500 կգ կոշկեղեն։

Մի քանի օր անց անցակետում բացահայտվել է նմանատիպ խախտման փորձ։ Բեռնատարում կրկին հագուստ և կոշիկներ են հայտնաբերվել։
Դեպքի առթիվ համապատասխան բաժիններով նյութեր են նախապատրաստվում։