ՀՀ-ում հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը

ՀՀ-ում հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են 2021-2022թթ. դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը։Նախարարի հրամանի համաձայն` առաջին և երկրորդ դասարանցիներին ձմեռային արձակուրդներ կտրամադրվեն 2021թ.ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

3-12-րդ դասարանիները ձմռանը կհանգստանան 2021թ.-ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. –ի հունվարի 9-ը ներառյալ։Հիշեցնենք` ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարի Ամանորին կունենան 3 հանգստյան օր։ Ազգային ժողովը նոյեմբերի 17–ի նիստում երկրորդ ու վերջնական ընթերցմամբ հաստատել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Փոխված օրենքով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել են։ ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարվանից սկսած Նոր տարվա օրերին կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, հանգստյան օր կլինի նաև հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը: