Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 3512 տոննա մանդարին՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ մանդարինի արտահանման ծավալն աճել է 153%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 142%-ով։
Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.
Համեմատության համար նշենք, որ նոյեմբերի սկզբին՝ նախարարության հրապարակած տվյալների համաձայն ամենաշատ մանդարինն արտահանվել էր Հայաստան՝ 383 տոննա, որն էլ կազմում էր ընդհանուր թվի 80 տոկոսը:aliq.ge