10 923 ուսուցիչ աշխատավարձից բացի նաև թոշակ է ստանում

10 923 ուսուցիչ աշխատավարձից բացի նաև թոշակ է ստանում

Լուսանակարը արխիվից

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ հունվարի 1-ից 100 լարիով կավելացվի կարգավիճակ ունեցող ուսուցիչների հավելավճարը. 10%-ով բարձրանում են նաեւ դպրոցի անձնակազմի աշխատավարձերը, թեև պետք է նշել, որ ունենք ուսուցիչներ, ովքեր աշխատավարձից ու կարգավիճակի հավելավճարից բացի թոշակ են ստանում։ Մանրամասն տեղեկությունների համար etaloni.ge-ն դիմել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխատավարձից բացի հավելյալ թոշակ ստացող ուսուցիչների թիվը 10 923 է, որից 10 861-ը 60 տարեկան և բարձր տարիքի ուսուցչուհիներ են, իսկ 1062-ը՝ 65 և բարձր տարիքի ուսուցիչ։