Ռուսական «Պրոմոբոտ» ընկերութունը, որն աշխատում է Օմանի ազգային բանկի ֆինանսավորմամբ, մտադիր է այդ բանկում ներդնել ռոբոտ-խորհրդատուներ։ Ռուսական ռոբոտները խորհրդատվություն կտրամադրեն հաճախորդներին, կծանոթացնեն բանկի ծառայություններին, կպատասխանեն հաճախորդների հարցերին, կօգնեն փաստաթղթեր լրացնել, ինչը էականորեն կկրճատի բանկի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։Ռոբոտներն աշխատանքի առաջին փուլում կսկսեն խորհրդատվություններ տրամադրել։3 ամսից բանկի ղեկավարությունը կգնահատի դրանց աշխատանքի արդյունավետությունը և ռոբոտների կիրառությունն ընդլայնելու որոշում կկայացնի։
Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ Promobot -ը ավտոնոմ սերվիսային ռոբոտ է նախատեսված հատուկ բիզնես ոլորտի համար։ Այն լիովին կարող է փոխարինել խորհրդատվություն տրամադրող աշխատակցի՝ շփվում է մարդկանց հետ, պատասխանում է հարցերին, տարածքում ազատորեն տեղաշարժվում է։
Արհեստական բանականության շնոհիվ ռոբոտն ամեն ինչ գիտի տվյալ ընկերության մասին։ Ռուսական ռոբոտներն արդեն աշխատում են Արաբական թերակղզում՝ Քուվեյթի հիվանդանոցներում, Սաուդյան Արաբիայի դպրոցներում, ինչպես նաև Դուբայ-մոլում, որն աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնն է։ shantnews.am