Որքա՞ն գումար կծախսեն ամանորյա գնումների համար Նինոծմինդայի շրջանի բնակիչները

Որքա՞ն գումար կծախսեն ամանորյա գնումների համար Նինոծմինդայի շրջանի բնակիչները

Ամանորը մոտենում է։ Գնումներն էլ արդեն սկսվել են։ NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե բնակիչները որքան գումար են պատրաստվում ծախսել ամանորը նշելու համար։

Բնակիչները հիմնականում նշում են տարբեր թվեր, բայց գերակշռող մասը խոսում է բարձր թվերից, հիմանականում 3000 լարիից սկսած։ Թվերը հայտնելուն զուգահեռ բնակիչները նշում են, որ հաշվի են առնում նաև ապրանքի բարձր գները։

Շատերն էլ չցանկանակով բարձրաձայն հայտնել իրենց կարծիքը ասում են, որ մեծամասշտաբ ամանոր չեն պատրաստվում նշել և դրա համար կծախսեն մաքսիմում 700 լարի։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Որքան գումար կծախսեն ամանորյա գնումների համար Նինոծմինդայի շրջանի բնակիչները

Մենք նաև հարցում ենք անցկացրել Instagram-ի մեր էջում, նշելով 500-ից մինչև 2500 լարի գումար՝ ամանորյա ծախսերի համար։ Նախ նշենք, որ Instagram-ի մեր ընդհանուր բաժանորդների թիվը 16,100 է։ Story-ում տեղադրած հարցումը նայել է 4000 մարդ, իսկ հարցմանը մասնակցել է ընդհանուր 1140 բաժանորդ

NOR-ի այն հարցին թե որքա՞ն գումար կծախսեք ամանորյա գնումների համար, հարցման պատկերը հետևյալն է.

  • 500 – 1000 լարի կծախսեն 218 հարցման  մասնակիցներ
  • 100-1500 լարի կծախսեն 322 հարցման մասնակիցներ
  • 1500-2000 լարի կծախսեն 278 հարցման մասնակիցներ
  • 2000-2500  լարի կծախսեն 322 հարցման մասնակիցներ։

Այստեղ ևս պատկերը նույնն է, ամանորյա գնումների համար կծախսվի մեծ գումար։

Հարցումը տեղադրելիս NOR- ռադիոկայանը հաշվի չի առել թե մասնակիցը որտեղ է բնակվում և թե որքան է սխալ պատասխանի հավանականությունը։