COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 270 միլիոն 162 հազար 556: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 306 հազար 114 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 49 միլիոն 921 հազար 405 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 797 հազար 346-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 697 հազար 860-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 475 հազար 636 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 189 հազար 867 հիվանդացած, նրանցից մահացել Է 616 հազար 941 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 682,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2450, Հնդկաստանում՝ 340, Բրազիլիայում՝ 2873 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 1in.am