Covid-ի իրավիճակը Նինոծմինդայում. Որ դպրոցները անցան առցանց ուսուցման

Covid-ի իրավիճակը Նինոծմինդայում. Որ դպրոցները անցան առցանց ուսուցման

Այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի տվյալներով Նինոծմինդայի հիբրիդային Covid կենտրոնում բուժվում է Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ասպինձայի շրջաններից կորոնավիրուսով 35 հիվանդ։

Նինոծմինդայի ,, Էվեքսի ” կլինիկայում օրերս 30 մահճակալին ավելացվեց ևս 15 մահճակալ, այժմ Covid կենտրոնում կարող է բուժվել 45 հիվանդ։

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս պահին 242 մարդ ինքնամեկուսացման մեջ է։

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա կորոնավիրուսի դեպքի հայտնաբերման պատճառով Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցն անցել է հեռավար ռեժիմի։ Առցանց ռեժիմում են նաև Մեծ և Փոքր Գոնդուրա գյուղերի դպրոցները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 38 դպրոց, որոնցից երեքը ներկայումս սովորում են առցանց։

Նշենք, որ դպրոցականները հեռավար ռեժիմի են անցնում ծնողների խնդրանքով կամ կորոնավիրուսի դեպք հայտնաբերելուց հետո։ Եթե ​​Covid-19-ը հաստատվի դպրոցականների կամ ուսուցիչների մոտ, կրթական հաստատությունները կշարունակեն կիրառել բալային սահմանափակումներ՝ կամ ամբողջ դպրոցը կամ կոնկրետ դասարանը կանցնեն հեռավար ուսուցման։

Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթությանը, ապա Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ։ Փակ է միայն մեկ մանկապարտեզ, մնացածներն աշխատում են սովորական ռեժիմով։

Հավելենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնալով վատանում է, քանի որ շատերը թաքցնում են հիվանդությունը, չեն պահպանում զգուշությունը և կորոնավիրուսի վերաբերյալ առաջարկությունները։ Covid-ով հիվանդները ամաչում են հիվանդության համար և թաքցնում են, որ հիվանդ են, բայց դա վտանգ է ներկայացնում ուրիշների համար։ Ոմանք, ովքեր դրական թեստ ունեն, չեն մեկուսանում, ընտանիքի անդամները գնում են աշխատանքի, իսկ երեխաները՝ դպրոց ինչը անպատասխանատվություն է: