Վթար Մեծ և Փոքր Խանչալի գյուղեր տանող ճանապարհին

Վթար Մեծ և Փոքր Խանչալի գյուղեր տանող ճանապարհին

Երեկ երեկոյան, ժամը 22:00-ի սահմաններում Մեծ և Փոքր Խանչալի գյուղեր տանող ճանապարհին, մերկասառույցի պատճառով մերսեդես մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս է թռել ճանապարհից, բախվել երկաթյա պատնեշին այնուհետև գազատար խողովակին։ Պատահարի արդյունքում մեքենան զգալի վնասվել է։ Ծռվել և դեֆորմացվել են երկաթյա պատնեշը և գազի խողովակը։

Ըստ Nor-ի աղբյուրի՝ զոհեր և վիրավորներ չկան։