Ներքին գործերի նախարարությունը՝ Հետաքննչական և դատավարական միջոցառումների արդյունքում, Վրաստանում տարբեր ժամանակներում որպես իրեղեն ապացույց առգրավված թմրանյութ է ոչնչացրել։ Առգրավված թմրամիջոցների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 37 մլն լարի։
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Դատաբժշկական դեպարտամենտի աշխատակիցները ՆԳ նախարարի համապատասխան հրամանի հիման վրա, դատարանի որոշումից հետո՝ հատուկ մշտական հանձնաժողովի ներկայությամբ, քայլ առ քայլ ոչնչացնում են թմրամիջոցները և հոգեակտիվ նյութերը։
«Այս տարի ՆԳՆ-ն ոչնչացրել է ապօրինի շրջանառությունից հանված.
23 կգ 759 գ հերոին,
12 127 հաբ «Սուբոտեքս»,
9 կգ կոկաին,
220 գ MDMA,
347 գ «մեթադոն»,
1 տոննա 655 կգ կանեփ,
1 տոննա 15 կգ մարիխուանա,
MDMA պարունակող 1000 հաբ,
367 սրվակ/հաբ «տրամադոլ»,
«մեթադոն» պարունակող 125 հաբ,
896 գ կանեփի խեժ,
229 գ alpha-PVP,
679 սրվակ «պրեգաբալին»,
260 գ նոր հոգեմետ նյութ,
580 սրվակ պսեւդոէֆեդրին:
Իրավապահներն ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները ոչնչացրել են բարձր ջերմաստիճանով ջեռոցում՝ շրջակա միջավայրի պահպանության ժամանակակից չափանիշներին համապատասխան։
Թմրամիջոցների ոչնչացման գործընթացին Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ներկա են եղել Առողջապահության նախարարության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ»,- ասվում է Գերատեսչության կողմից տարածած տեղեկատվության մեջ։jnews.ge