ՃՏՊ Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում

ՃՏՊ Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 9։00-ի սահմաններում, Նինոծմինդայի Ազատություն և Պուշկին փողոցների կենտրոնական խաչմերուկում իրար են բախվել թեթեւ մարդատար ավտոմեքենաներ։

Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Մեքենաները զգալի վնասվել են։

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։