Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ 2021 թվականի տնտեսական աճը կլինի 10,7 տոկոսից ոչ պակաս։ Այն ենթադրությունը, որ ունեինք, որ տարին ավարտել ենք երկնիշ աճով, կատարվել է,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
Նաթիա Թուրնավայի խոսքով, թեև անցած տարին բարդ էր, բայց տնտեսական առումով բավականին հաջողված էր:
Սակայն, ինչպես նշում է նախարարը, թեև տարվա արդյունքները վիճակագրականորեն կամփոփվեն հունվարի երկրորդ կեսին, բայց արդեն կարելի է ասել՝ նախորդ տարվա տնտեսական աճը կկազմի առնվազն 10,7%, այնուամենայնիվ, այն կարող է գերազանցել այս ցուցանիշը։
Ըստ Թուրնավայի՝ սա շատ լավ նախադրյալ է, որպեսզի 2022 թվականն ավելի հաջող լինի, և երկիրը մակրոտնտեսական ցուցանիշները բարելավելու ավելի շատ հնարավորություններ ունենա։
«Օրինակ՝ պետական պարտքի մակարդակը՝ մենք կարող ենք այս ցուցանիշը նվազեցնել ՀՆԱ-ի մի ամբողջ 10 տոկոսային կետով։ Մենք պետական բյուջեից ֆինանսավորելու ենք նաև սոցիալական կամ ենթակառուցվածքային շատ կարևոր ծրագրեր։ Ինչպես նշել է վարչապետը, նոր տարում մեր հիմնական մտահոգությունն ու մարտահրավերը լինելու է աղքատության դեմ պայքարը և, իհարկե, այն ամենը, ինչ կապված է նոր աշխատատեղերի ստեղծման, բիզնեսի խրախուսման և բարձր տնտեսական աճի պահպանման հետ»,- ասաց էկոնոմիկայի և կայունության նախարարը։1tv.ge