Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20 աստիճան, իսկ առանձին շրջաններում տեղումները դեռ կպահպանվեն։
Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ առաջիկա երեք օրերին Արևելյան Վրաստանում սպասվում է հիմնականում ամպամած և անձրևային եղանակ։ Երեքշաբթի՝ հունվարի 11-ի գիշերը, ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 1 աստիճան։ Իսկ կեսօրից հետո ջերմաաստիճանը կբարձրանա մինչև +15։
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, գիշերը նույնպես զրոյից 1 աստիճանով ցուրտ կլինի, իսկ ցերեկը կտաքանա մինչև +14 աստիճան։
Լեռնային և բարձրադիր շրջաններում առաջիկա օրերին կդիտվի ամպամածություն, առանձին հատվածներում կդիտվի անձրեւ, բարձրադիր շրջաններում՝ ձյուն։ Լեռնային շրջաններում օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս 9 աստիճան, իսկ ցերեկը՝ առավելագույնը 6 աստիճան։
Ինչ վերաբերում է Արևմտյան Վրաստանին, ապա հիմնականում կդիտվի անձրև, իսկ ցածրադիր գոտիներում տաք կլինի։ Երկուշաբթի օրը ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20 աստիճան։
Երեքշաբթի և չորեքշաբթի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճան, իսկ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18։
Հանրապետության արևմտյան շրջաններում լեռներում և բարձրադիր գոտիներում կդիտվի առավելապես տեղումներ, առանձին հատվածներում՝ ձյուն: Լեռնային շրջաններում օդի նվազագույն ջերմաստիճանը կկազմի մինուս 2 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա մինչև պլյուս 13 աստիճան։
Ինչ վերաբերում է բարձրադիր գոտիներին, ապա այստեղ գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 6 աստիճան, իսկ առավելագույնը կլինի պլյուս 6 աստիճան։