Սամցխե-Ջավախքում առատ ձյուն է սպասվում

Սամցխե-Ջավախքում առատ ձյուն է սպասվում

Սամցխե-Ջավախքի բոլոր մունիցիպալիտետներում ձյուն կտեղա:

Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 3, գիշերը՝ -3 աստիճան կլինի։

Բորժոմիում ցերեկը սպասվում է 5, գիշերը՝ -4 աստիճան։

Ասպինձայում ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչեւ 2, գիշերը՝ -5 աստիճան ցուրտ է կանխատեսվում։

Ադիգենում գիշերը կլինի -6, ցերեկը՝ 6 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Ախալքալաքում գիշերը կլինի -9, իսկ ցերեկը՝ -1 աստիճան։ Կտեղա ձյուն:

Նինոծմինդայում օդերևութաբանները գիշերը կանխատեսում են -9, ցերեկը՝ 2 աստիճան տաքություն։

Եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։tv9news.ge